ԼՂՀ Սահմանադրության օրվան նվիրված կոնֆերանս
Դեկտեմբերի 9-10-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով ԼՂՀ Սահմանադրության օրվան եւ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին նվիրված համատեղ կոնֆերանս, որը նախաձեռնել են ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը եւ Գերագույն դատարանը:
Ծրագրի համաձայն, միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Երեւանի պետական համալսարանի եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչը, սահմանադրական դատարանի անդամներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել