Սյունիքում հարգեցին Երկրաշարժի զոհերի հիշատակը
Կապանի զորամասերից մեկում ծառայող 24-ամյա ավագ լեյտենանտ, ծնունդով սպիտակցի Սերգեյ Չեռնովը դեկտեմբերի 7-ին նորակոչիկների հետ եկել էր հարգանքի տուրք մատուցելու Երկրաշարժի զոհերին: "Ես 4 տարեկան էի 1988-ին, հիշում եմ, որ մանկապարտեզի դաստիարակչուհին ինձ նետեց պատուհանից ու մի քիչ հետո էլ փողոցում գտա քույրիկիս",- ասաց Ս. Չեռնովը: Վերջինս այս տարի նշանակվել է նորակոչիկների պատասխանատու ու մինչ հուշարձան այցելելը պատմել էր այն մի քանի վայրկյանի մասին, որը կործանարար եղավ Հայաստանի մի մասի համար:
Նորակոչիկներին տեղեկացվեց, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժերի ու այլ աղետների դեպքում: Զինվորականների հետ Կապանում կառուցված երկրաշարժի զոհերի հուշաքարին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սյունիքի մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի պատասխանատուներ, ուսումնական հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ու այլ գերատեսչությունների աշխատակիցներ: Այս պահին շարունակվում է կապանցիների այցը հուշահամալիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել