HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երգեհոնային համերգ` նվիրված երկրաշարժի 20-րդ տարելիցին

Դեկտեմբերի 6-ին Կապանի արվեստի քոլեջի դահլիճում կայացած երգեհոնային համերգը նվիրված էր երկրաշարժի 20-րդ տարելիցին: ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահագն Ստամբոլցյանը կատարեց Մակար Եկմալյանի, Կոմիտասի, Բախի եւ այլոց ստեղծագործությունները: Համերգին մասնակցեց նաեւ երգեհոնահար Արմեն Աղաջանյանը: Համերգի վերջում Կապանի ու Քաջարանի հոգևոր հովիվ Գալուստ Վարդապետ Դարբինյանը աղոթեց առ Աստված` երկրաշարժի զոհերի հոգիների հիշատակի համար: Անվանի երգեհոնահարները Սյունիք էին այլցելել Կապանի արվեստի քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանի հրավերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter