HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Չդիմանալով միջազգային կառույցների ահագնացող ճնշումներին, հասկանալով, որ պատանդներ պահելու` իրեն հատուկ անմարդկային վարքագիծը չի կոտրում համաժողովրդական շարժման ոգին, իսկ մյուս կողմից սարսափելով առաջիկա օրերին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կոշտ գնահատականից եւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հնարավոր պատժամիջոցների կիրառումից, Հայաստանում գործող քրեական իշխանությունը վերջին օրերին դիմել է եւս մեկ ստորության: Վարչախմբի էմիսարները այցելում են բանտեր եւ շահագործելով քաղբանտարկյալների առողջական, ընտանեկան խոցելի խնդիրները` նրանցից փորձում կորզել զղջման դիմումներ, ստիպում հրաժարվել հետագա քաղաքական ակտիվությունից, ըստ էության` պարտադրելով նրանց ընտրություն կատարել կյանքի իրավունքի եւ տանջալից հեռանկարի առաջ, ինչը խոշտանգման դասական օրինակ է: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է սովետական ամբողջատիրական համակարգի վարքագիծը հիշեցնող այս ստորությունը եւ հայտարարում, որ լինելով մարդու ազատության եւ իրավունքների դեմ ուղղված քայլեր, ռեժիմի այս գործողությունները ոչ միայն չեն նպաստում երկրում առկա խորը ճգնաժամի կարգավորմանը, այլ էլ ավելի են մեծացնում անջրպետը հասարակության եւ վարչախմբի միջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter