HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Նիստի օրակարգում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում Հայաստանի «Գործողությունների ծրագրի» 2007-2008 թթ. իրականացված աշխատանքներին, առաջիկա երկու տարիների գերակա խնդիրներին ու առաջնահերթ միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքէջը: Աղբյուրի փոխանցմամբ` այսօրվա նիստում քննարկված հաջորդ խնդիրը վերաբերել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցության շրջանակում Հայաստանի իրականացված և կազմակերպության խորհրդի այս տարվա սեպտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքներին և 2009-2010 թթ. գործողությունների ծրագրին, ինչպես նաև դատաիրավական բնագավառի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter