HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարորդները կխափանե՞ն դեկտեմբերի 7-ը

Այսօր Գյումրիի տաքսու վարորդները դարձյալ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի շենքի մոտ` վաղ առավոտից շրջափակելով Շիրակացի փողոցն ու կաթվածահար անելով ավտոբուսների և երթուղային տաքսիների աշխատանքը: Վերջիններս պահանջում էին անհապաղ փոփոխություններ մտցնել կառավարության՝ այսօրվանից ուժի մեջ մտած «Տեղական տուրքերի մասին» որոշման մեջ, համաձայն որի՝ անհատ տաքսու վարորդները ևս հարկեր են վճարելու: Վարորդներին հանդիպեցին Գյումրիի քաղաքապետն ու ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` հորդորելով բողոքը հետաձգել մինչև դեկտեմբերի 9-ը ու սգո օրով չխափանել բարձրաստիճան հյուրերի մուտքը քաղաք: «Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ճամփեցին, իսկ մենք որոշել էինք հենց էգուց փակել Երևան -Գյումրի մայրուղին ու ոչ մի պաշտոնյայի մեր քաղաք չթողնել: Մի ձեռքով աղետի գոտուն վատություն են անում, մյուս ով էլ, իբր, երկրաշարժի քսանամյակ են սգում, ասել ու կրկնում ենք՝ մենք չենք պատրաստվում մեր հին մեքենաները փոխել, ի՞նչ է նշանակում՝ մեքենադ պետք է լինի տասը տարվա արտադրության, թող բարի լինեին գործարանները չթալանեին, աշխատատեղ ստեղծեին, մենք էլ ուլիցները ընկած՝ փող չհայթայթենք: Համոզված ենք, որ վաղը ամեն տեսակի ճոռոմ խոսքեր կլսենք, օրինակ՝ կասեն, որ Գյումրիին աշխատատեղեր են պետք, բայց հարցնող չլինի՝ եթե էդքան բարի եք ու Գյումրիի դարդ ու ցավով ապրող, եղած աշխատատեղն ինչու՞ եք գյումրեցու ձեռքից խլում»,- վրդովվել էին վարորդները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter