Առանց ջրի կյանք չկա
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ արդեն 4 տարի է, ինչ "Փի-Էյ-ավըրնմենթ Սերվիսիզ ինկ." կազմակերպությւոնը Հայաստանում իրականացնում է ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագիր: Ծրագրի պատասխանատուները դեկտեմբերի 5-ին Կապանում հանդիպեցին ուսումնական հաստատությունների տնօրեններին, կոմունալ ծառայության ներկայացուցիչներին ու այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին: Խոսվեց Հայաստանի 5 ջրավազանների, դրանց աղտոտվածության պատճառների ու ներկայիս վիճակի, հնրավոր հետևանքների մասին: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության բնապահպանական գիտակցության մակարդակը: Չորսամյա գործունեության ընթացքում զգալի աշխատանք է արվել` Հայաստանի ջրային ռեսուրսների քարտեզն է տպագրվել, վարժանքներ են կազմակերպվել, տեսաֆիլմեր են նկարահանվել: "Հայաստանում ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրի հանրության մասնակցության մասնագետ Լուսինե Ասլիկյանը նշեց, որ 2009-ի փետրվարին ավարտվում է ծրագիրը: "Պետք է այնպես անել, որ ոչ թե արտասահմանցին մեզ սովորեցնի մեր աղբը հավաքել, այլ մենք գիտակցենք ու մաքուր պահենք մեր համայնքները",- նշեց Լ. Ասլիկյանը: Այդ իսկ պատճառով ծրագրի պատասխանատուները կարևորում են մատաղ սերնդին բնապահպանական գիտելիքներ փոխանցելը, քանի որ ավագ սերնդից հույսները կտրել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել