HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ները ուզում են քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նախագահի հետ

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի» նախաձեռնությամբ պատրաստվում են նամակ ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով հանդիպում կազմակերպել հասարակական կառույցների ղեկավար ներկայացուցիչների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացները: Նախաձեռնության խմբի անդամներ են «Ազգային Ժողովրդավարական ինստիտուտի» երիտասարդական համակարգող խորհրդի նախագահ, անկախ վերլուծաբան Գևորգ Մելիքյանը, Հակամարտությունների և խաղաղության հետազոտման հայկական ասոցիացիայի նախագահ Խաչիկ Գալստյանը, «Պրոֆեսիոնալներ» հանրային քաղաքական ինստիտուտի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի» նախագահ Վահան Դիլանյանը և «Հայաստանի Եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: «Կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով, հաշվի առնելով հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի առանձնահատկությունը, ելնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ հասարակական վերաբերմունքի հիմնախնդրից, կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը հասարակական կարծիքի ձևավորման գործում, նաև ողջունելով ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «փակ» քննարկում կազմակերպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը»` ՀԿ-ները ցանկանում են մասնակից դառնալ այդ քննարկումներին և հրավիրում են հասարակական այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, նույնպես միանալ այս նախաձեռնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter