Բակո Սահակյանի ցավակցական ուղերձը Ալեքսեյ Երկրորդի մահվան կապակցությամբ
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդի մահվան կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական ուղերձ է հղել Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդին:
Ցավակցական ուղերձում ասված է. "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից խորին ցավակցություն եմ հայտնում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Սրբազնագույն պատրիարք, Նորին Սրբություն Ալեքսեյ Երկրորդի մահվան կապակցությամբ:Ռուս ուղղափառ եկեղեցին, Ռուսաստանի ժողովուրդը, ողջ ուղղափառ աշխարհը ծանր կորուստ կրեցին: Պատրիարք Ալեքսեյ Երկրորդը հիրավի համաշխարհային մասշտաբի ականավոր գործիչ էր: Նրա գահակալության տարիները դարձել են մի ամբողջ դարաշրջան, որը նշանավորվել է Ռուսաստանի հոգեւոր վերածննդով եւ ամբողջ աշխարհում ուղղափառ հավատքի լայն տարածմամբ: Նա անգնահատելի ավանդ է ունեցել Ռուս ուղղափառ եկեղեցու միավորման եւ միասնության ապահովման, տարբեր կրոնների եւ դավանանքների միջեւ համագործակցության հաստատման գործում: Պատրիարքը նաեւ ակտիվորեն հանդես է եկել խաղաղարար նախաձեռնություններով` նպատակ ունենալով կարգավորել միջազգային հակամարտությունները եւ ամրապնդել ժողովուրդների միջեւ խաղաղությունն եւ փոխըմբռնումը:
Ձեզ հետ միասին սգում ենք այդ անդառնալի կորստի առթիվ: Նորին Սրբություն Ալեքսեյ Երկրորդի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում":
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել