Արման Մկրտումյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Այսօր Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտի մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսսլերը և իրավական հարցերով օգնական Դավիթ Խաչատուրյանը, ինչպես նաև ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ.Մաթևոսյանը։ Այս մասին տեղեկացնում է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:
Աղբյուրի փոխանցմամբ` ճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է Հայաստանում 2005 թվականին սկիզբ առած դատաիրավական բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հայեցակարգը։
Մարի Յովանովիչին նշել է, որ ԱՄՆ-ում երկրի դատական համակարգը դիտվում է որպես պետության և ժողովրդավարության հիմնասյուներից մեկը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ ժողովուրդը մեծ հարգանք է տածում երկրի դատական համակարգի նկատմամբ, ուստի զարմանալի չէ, որ Հայաստանի դատական համակարգում իրականացվող բարեփոխումները գտնվում են ԱՄՆ դեսպանատան ուշադրության կենտրոնում։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել և համագործակցել նշված բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու գործընթացում։
ԱՄՆ դեսպանը մի շարք հարցադրումներ է կատարել մեր երկրում դատական նախադեպի ինստիտուտի կիրառման վերաբերյալ։ Մկրտումյանը պատասխանել է, թե «ի տարբերություն անգլոսաքսոնական համակարգի, Հայաստանում դատական նախադեպը կառուցվում է օրենքի մեկնաբանության հիման վրա և այդ ինստիտուտը կոչված է ապահովելու մեր երկրում միասնական դատական պրակտիկայի ստեղծմանը և արդարադատության կանխատեսելիությանը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների կիրառման պրակտիկային առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել