HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորները՝ Հելսինկյան հայտարարության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այսօր անդրադարձան Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ երեկ ընդունած համատեղ հայտարարությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Հելսինկյան հայտարարությունն ամրագրում է Մոսկովյան հռչակագրի սկզբունքները: Նրա հետ համամիտ էր ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:Անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանը` Է. Շարմազանովը նշեց, թե Մ. Բրայզան պիտի գիտակցի, որ հայ ժողովուրդը չի պատկերացնում Ղարաբաղի կարգավիճակը անկախ Ադրբեջանի կազմում: Իսկ Հ. Կարապետյանին զարմացնում են ամերիկացի համանախագահի իրարամերժ հայտարարությունները: Նա գտնում է, որ ԱՄՆ-ն ներկայացնող քաղաքական գործիչը պետք է լուրջ վերաբերվի իր հայտարարություններին: Հայ-թուրքական հարաբերություննեի մասին Հ. Կարապետյանը ասաց, որ Հայաստանը քայլ արել է, սակայն թուրքական կողմից պատասխան քայլ չի եղել, ընդհակառակը` Թուրքիան շարունակում է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղի հարցի ադրբեջանամետ լուծմամբ, նաեւ մերժում է ցեղասպանության փաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter