Մեր հայրենակից Պատրիկ Դեվեջյանը՝ Ֆրանսիայի տնտեսական վերելքի նախարար
Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «Միություն Ժողովրդական շարժման համար» (UMP)կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեվեջյանին նշանակել է 26 միլիարդ եվրոյի պլանի կիրարկումը վերահսկող տնտեսական վերելքի նախարար: «Վարչապետի առաջարկով Հանրապետության նախագահը Պատրիկ Դեվեջյանին նշանակել է վարչապետին կից նախարար, որը պատասխանատու է տնտեսական վերելքի՝ Սարկոզիի պլանի իրագործման համար»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Պատրիկ Դեվեջյանը «Միություն Ժողովրդական շարժման համար» (UMP)կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Նիկոլա Սարկոզիի՝ նախագահ ընտրվելուց հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել