HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տասը հանցագործություն` թրաֆիկինգի ոլորտում

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ 2008 թ. 10 ամսում Հայաստանում հայտնաբերվել է թրաֆիքինգի ոլորտի 10 հանցագործություն, որից 8-ը բացահայտվել է: Դրանցից մեկը վերաբերել է աշխատանքային, 9-ը` սեռական շահագործմանը: Պողոսյանի խոսքերով` նշյալ գործերով տուժող են ճանաչվել 37 անձինք, իսկ որպես մեղադրյալ ներգրավել են 17 մարդու, որոնցից 7-ը դատապարտվել են: «Այս ընթացքում նաեւ հայտնաբերվել են նման 12 հանցագործություններ, որոնցով պատասխանատվության են ենթարկվել 6 անձինք: Իսկ նման հանցագործություններ կատարելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 7 անձանցից 2-ը հայտնաբերվել են»,- տեղեկացրեց Հունան Պողոսյանը: Հայաստանը թրաֆիկինգի շրջանառությունում, որպես կանոն, հանդես է գալիս իբրեւ սկզբնաղբյուր երկիր: Այս տարվա բացահայտումներից միայն մեկ դեպքում է Հայաստանը եղել որպես թրաֆիկինգի նպատակակետ` գիշերային ակումբներից մեկում օտարերկրացի մերկապարուհիները ենթարկվել են սեռական շահագործման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter