HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդանական ընդդիմությունը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները կապում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ

Այսօր Ազգային ժողովում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները ամփոփեցին չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի վերջին քառօրյայի աշխատանքները: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը կարեւորեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու կառավարության առաջարկը, քանի որ, ըստ նրա, փոփոխությունները թույլ կտան բացահայտել պետական եւ ազգային խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքը: Նա բացառեց իշխանությունների կողմից ժողովրդի կարծիքի անտեսումը որոշումներ ընդունելիս: Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն մասնակցել է օրինագծի քննարկումներին, ներկայացրել է առաջարկ, որով նախատեսվում է հանրաքվեի անցկացմանը խորհրդարանի մասնակցությունը: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգություն»-ը սկզբունքորեն դեմ է արտահայտվել եւ անթույլատրելի է համարում օրենքի այդ տեսքով ընդունումը: Նա գտնում է, որ օրենսդրական նախաձեռնության ետեւում թաքնված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի որոշակի խնդիրներ: Ս. Սաֆարյանը նկատում է, որ եթե կառավարության ցանկությունը հասարակության կարծիքի վեր հանումն է, ապա դա հնարավոր է անել հասարակական կարծիքի բացահայտման մասին առանձին օրենքի ընդունումով, որը կապ չի ունենա հանրաքվեի գաղափարի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter