HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յանուկովիչը այցելեց Աղետի գոտի

Երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ այսօր Գյումրի էր ժամանել Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ռեգիոն» կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը երկրաշարժից անմիջապես հետո Սպիտակում ղեկավարում էր «Դնեպր շինստրոյ» կազմակերպությունը ու փրկարարական աշխատանքներ էր իրականացնում: Վերջինիս ուղեկցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ ֆրակցիան: Ինչպես պարզաբանեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Յանուկովիչին հրավիրել է անձամբ: ԲՀԿ-ականների, Շիրակի մարզպետի, Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի հոգևոր թեմի առաջնորդի ուղեկցությամբ «Ռեգիոն» կուսակցության նախագահը Գյումրիի օդակայանից շարժվեց Անի թաղամաս, ծաղիկներ դրեց Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանին ու մոմեր վառեց: «Ես տեսնում եմ, որ քաղաքը վերականգնվել է, բոլորովին այլ է մարդկանց դեմքի արտահայտությունը, չնայած որ այդ ողբերգության թողած հետքը զգալի է, հիշողությունները ջնջել հնարավոր չէ: Ես ոչ մի բան չեմ մոռացել, հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ ճչում, երբ խնդրում էին տեխնիկա, կռունկ, էքսկավատորներ, երբ հերթ էին կանգնում`օգնություն խնդրելով, շատ վատ ժամանակներ էին: Իմ աչքի առաջ է, թե ինչպես մեռավ կռունկավարը, երբ վերև բարձրացրեց կռունկը և տեսավ մի կնոջ, որը մարմնով փակել էր իր երեխաներին: Նրա սիրտը չդիմացավ: Մենք աշխատում էինք առանց հանգստի»,- հիշեց Վիկտոր Յանուկովիչը: Գյումրիից վերջինս շարժվեց Սպիտակ. այստեղ Յանուկովիչին մեծարեցին, ու փողոցներից մեկը նրա անունով անվանվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter