HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկնակի քիչ թմրամիջոց` նախորդ տարվա համեմատ

2008 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են տարբեր տեսակի 21 կգ, 130 գ թմրամիջոցներ: 2007թ. ամբողջ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է 43 կգ 379 գ: Այսօր հրացիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Հունան Պողոսյանը: «2003 թ. սկսած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահների որոշմամբ անց է կացվում «Կանալ» միջոցառումը, որի նպատակն է կանխել թմրամիջոցների ապօրինի հոսքն անդամ պետությունների սահմաններով: Այս տարի այդ միջոցառումն անցկացվել է երկու փուլով` սեպտեմբերի 16-ից 22-ը եւ նոյեմբերի 12-ից 24-ը: Ընդամենն այդ միջոցառման արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 100 դեպք, որի համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 115 անձինք»,- տեղեկացնում է Հունան Պողոսյանը եւ հավելում, որ արդյունքում առգրավվել է 12 կգ 315 գ տարբեր տեսակի թմրամիջոց եւ 76 հատ խիստ ներգործող դեղահաբ: «Բացահայտվել են նաեւ հանցագործության այլ դեպքեր. հայտնաբերվել են 60 հետախուզվող անձինք»: Ներհանրապետական «Կանեփ-կակաչ» կանխարգելիչ միջոցառման արդյունքում, որն անցկացվել է այս տարվա օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 80 տ 249 կգ կանեփի բույս եւ 1 տ 118 կգ կակաչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter