HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ապրանքների ցուցահանդես Հալեպում

Դեկտեմբերի 2-ին Հալեպ է ժամանել Հայաստանի գործարարների քառասուն հոգանոց պատվիրակությունը ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 4-ին Հալեպի ցուցահանդեսների մեծ սրահում տեղի ունեցավ հայկական ապրանքների ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը կատարեցին Հալեպի նահանգապետ, ցուցահանդեսի հովանավոր Թամեր ալ-Հջջին եւ Մարտին Սարգսյանը: Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը, Հալեպի առեւտրի պալատը եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ներկայացված են թեթեւ, սննդի, նորագույն տեխնոլոգիաների, դեղերի արտադրության, ինչպես նաեւ ինքնագործ արվեստի եւ ծառայությունների ոլորտը ներկայացնող հայաստանյան եւ արցախյան ավելի քան քառասուն ընկերություններ: Ցուցահանդեսի շրջանակներում այսօր` դեկտեմբերի 5-ին տեղի կունենա հայ-սիրիական բիզնես ֆորում: ՀՀ ԱԳն մամուլի եւ տեղեկատվության վարչության տեղեկացմամբ` Հալեպում հայկական ապրանքների ցուցահանդեսը հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին ցուցահանդեսն է, որը մեծ խթան կհանդիսանա երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման եւ հայ ու արաբ գործարարների միջեւ ուղղակի գործարար կապերի հաստատման համար: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 7-ը, որի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու Հայաստանում արտադրվող ապրանքներին եւ երկրի տնտեսական ներուժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter