HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները նվազել են

Այս տարվա 10 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 614 դեպք: Քրեական պատասխանատվության են ենթարկվել 362 անձինք, որոնցից 98-ը նախկինում եղել են դատապարտված: Նրանցից 11-ը կին են, 7-ը` անչափահաս եւ 7-ը` օտարերկրացի: «Բացահայտված հանցագործություններից 207-ը թմրամիջոցների իրացման նպատակով շրջանառության դեպքերն են, որոնք ավելի վտանգավոր են»,- ասում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Հունան Պողոսյանը: Այսօր հրավիրված ասուլիսում վերջինիս ներկայացրած վիճակագրության համաձայն` անցյալ տարի նմանատիպ հանցագործություններով բացահայտվել է 1084 դեպք: Քրեական պատասխանատվության է ենթարկվել 537 անձ, որոնցին 136-ը` նախկինում դատապարտված: Նրանցից 20-ը կին են, 2-ը` անչափահաս եւ 7 օտարազգի: Պոսոսյանի խոսքերով` հանցագործությունների համեմատականում առկա որոշակի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008 թ. հունիսից թմրանյութեր գործածելու հոդվածն ապաքրեականացվել է: Այժմ նման անձինք պատասխանատվության են ենթարկվում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter