HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009-ը հայտարարել Աղետի գոտու հիմնախնդիրների իսպառ վերացման տարի

Ուղերձ հայ ժողովրդին Ուղիղ քսան տարի է անցել հայությանը պատուհասած ողբերգական օրվանից: Ահեղ երկրաշարժը` հիմնովին ավերելով Սպիտակը, իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը համարվող Գյումրին եւ մի շարք այլ բնակավայրեր, բազմահազար մարդկային կյանքեր խլեց, անթիվ-անհամար ընտանիքներ հաշվված վայրկյանների ընթացքում կորցրին ամեն ինչ եւ մնացին մերկ ու անապաստան: Բազում երազներ մնացին անկատար, բազում հույսեր խորտակվեցին: 1988-ի դժնդակ դեկտեմբերի 7-ից անցել է երկու տասնամյակ, սակայն "Աղետի գոտի" հոգեցունց արտահայտությունը տակավին ծանր խարանի պես կախված է հայ ժողովրդի գլխին: Դա շինարար ու արարչագործ մեր ազգի ամոթն է: Ելնելով վերը նշվածից` կոչ ենք անում. 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 2009 թվականը հայտարարել Աղետի գոտու հիմնախնդիրների իսպառ վերացման տարի, 2. բոլոր շահագրգիռ կառույցներին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, Սփյուռքի մեր բարերարներին, ուսանող երիտասարդությանը` ուժերի ներածին չափով օժանդակել այդ ազգանվեր նախաձեռնության իրականացմանը: "Ժառանգություն" կուսակցություն 05 դեկտեմբերի 2008թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter