Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին
Հելսինկիում գտնվող Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 5-ին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրհդրի նիստին:
Հայաստանի արտգործնախարը կարեւորելով ս.թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Հռչակագրի փաստը, միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը խեղաթյուրելով Հռչակագրի դրույթները, այնքան հեռու է գնում, որ հայտարարում է անգամ, թե խաղաղ կարգավորումը չի բացառում ուժի օգտագործումը:
Որպես Հռչակագրի եւ բանակցային գործընթացի աղավաղման մեկ այլ օրինակ, նախարար Նալբանդյանը նշեց դեկտեմբերի 4-ին Հելսինկիում ադրբեջանական պատվիրակության կողմից տարածված ՙսադրիչ փաստաթուղթը՚, որն ամբողջովին խեղաթյուրում է բանակցային գործընթացի ողջ էությունը:
Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ չնայած այդ ամենին, հայկական կողմը հույս ունի, որ կարելի կլինի պահպանելով Մոսկվայի Հռչակագրի ոգին եւ առաջացած դրական միտումը` շարժվել դեպի հիմնախնդրի հանգուցալուծումը: Նախարարի բնորոշմամբ հենց այս նույն տեսլականն էր ընկած դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության հիմքում:
Ելույթում նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԵԱՀԿ գործունեության տարբեր հարթությունների վերաբերյալ, ընգծելով, որ Հայաստանը կողմնակից է ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններով շարունակել համագործակցությունը կազմակերպության շրջանակներում:
Էդվարդն Նալբանդյանն ընդգծեց, որ Եվրոպան անվտանգության նոր ճարտարապետության կարիք ունի, որը պետք է հաշվի առնի գոյություն ունեցող բոլոր մտահոգոթյունները: "Հենց այս միտքն ունենալով` մենք կարծում ենք, որ Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի շուրջ քննարկումները կարող են լավ հարթակ հանդիսանալ բոլորի կողմից ընդունելի համակարգի ձեւավորման համար":
Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթների ամբողջական կատարումը կարեւոր նշանակություն ունի անվտանգության եւ կայունության ապահովման համար: Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք հայտնեց, որ միջազգային պարտավորությունների խախտումներով ընթացող Ադրբեջանի ուժգնացող սպառազինումը չի արժանանում ԵՍԶՈՒ անդամ երկրների համարժեք արձագանքին:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ի հետ, եւ միաժամանակ աջակցում է այդ կազակերպության դերի վերաարժեւորմանը: Հայաստանի արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց այդ ուղղությամբ աշխատել ԵԱՀԿ բոլոր շահագրգիռ երկրների հետ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների նախագահների արտահայտած քաղաքական կամքը եւ ընթացող բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման հիմք են ստեղծել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել