HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնադատվածների համար վարկային տոկոսադրույքները կլինե՞ն զրոյական

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին։

Դեռևս 2000 թվականից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր են տրամադրվում բռնադատվածներին և նրանց առաջին հերթի ժառանգներին՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով։

Սոցիալական վիճակը վարկառուներին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում մարել ստացած վարկը։ Օրենքի նախագծի ընդուման դեպքում վարկերը համապատասխան գրավի դիմաց կտրամադրեն առևտրային բանկերը, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկը, իսկ տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին։ 

«Պետության խնդիրն է օժանդակել բռնադատվածներին, և այդ օժանդակությունն այն է, որ վարկերը լինեն անտոկոս, - ասել է ՀՀ վարչապետը։ - Պետությունը շուկայական տոկոսն ամբողջությամբ պատրաստ է հատուցել, որն էապես հասանելի է դարձնում վարկերը, որովհետև առևտրային բանկերի համար ավելի հեշտ է կառավարել վարկային ռիսկերը, քան ֆինանսների նախարարության կամ այլ նախարարություների համար։ Մենք վարկային ռիսկեր չենք կարող կառավարել, իսկ օրենքն ասում է, որ վարկը մենք ենք տրամադրելու։ Որպեսզի այդպիսի ռիսկերը կտրուկ նվազեցնենք, մենք ասում ենք, որ այսուհետև վարկային տոկոսադրույքները կլինեն զրոյական։ Պետությունն ամբողջությամբ կտա այդ տոկոսները, ինչքան էլ որ դրանք համապատասխանեն շուկայական տոկոսադրույքներին»։ 

Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter