HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակակոռուպցիոն կենտրոն Սյունիքում

«Կոռուպցիային կարող ես վերջ տալ նաև դու»` այս և այլ կարգախոսներով այսօր կայացավ «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հ/կ-ի Սյունիքի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնն իր գործունեությունը սկսել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից: Ծրագիրը իրողության դարձավ ԱՄՆ ՄԶԳ-ի/USAID/ կողմից ֆինանսավորվող «Կասալս ընդ Ասոշիեյսէթս» Ինք. //Casals & Associates INC/ ընկերության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակներում: Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը կարձանագրի կոռուպցիոն դեպքերն ու դրանք կուղղի պետական ու ՏԻՄ կառույցներին: «Տրամադրելու ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն, բացահայտելու ենք կոռուպցիային վերաբերող օրենքների թերությունները, առաջարկելու ենք լուծումներ ու համակարգային փոփոխություններ Սյունիքի մարզում»,- նշեց ծրագրի ղեկավար, «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հ/կ-ի նախագահ Տիգրան Ստեփանյանը: Իրականացվող ծրագրի շրջանակներում գործում է թեժ գիծ, ու քաղաքացիները կարող են զանգահարել աշխատանքային օրերին: Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնն իր աշխատանքները մարզի ողջ տարածքում իրականացնելու համար տեղեկատվական կենտրոններ է հիմնելու Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում: Պաշտոնական բացմանը ներկա Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի խոսքով` մարզպետարանը պատրաստակամ է համագործակցել կենտրոնի հետ: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն էլ հաջողություն մաղթելով ծրագրին` տեղեկացրեց քաղաքապետարանի աջակցության մասին: ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն ծրագրի ներկայացուցիչ Բրատիսլավ Քարաջևն էլ իր խոսքում նշեց, որ իշխանությունների համագործակցությունը շատ կարևոր է, ու ծրագիրը նպատակին կհասնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter