Նալբանդյանը հանդիպեց Բաբաջանին
ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հելսինկիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է իր թուրք գործընկերոջը` Ալի Բաբաջանին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում շարունակվել են բանակցությունները` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նախարարները պայմանավորվել են նաեւ շարունակել նմանատիպ հանդիպումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել