HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենը ապատեղեկացնում է

«Ջիլիզայի անտառնտնտեսության» մասնաճյուղի տնօրեն Ա. Բարոյանը «Հետքի» հոդվածի վերաբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանին պարզաբանում է ուղարկել` հերքելով «Հետքում» տպագրված տեղեկություններն ու լուսանկարները. «Նշված տարածքը գտնվում է «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի Խոժոռնու անտառապետության թիվ 5 պահաբաժնի 9-րդ քառակուսում, հանդամաս 25, որտեղ թիվ 001886 տոմսով կատարվում են անցումային հատումներ: Փայտանյութի բաց թողումը կատարվում է տնտեսության աշխատակիցների հսկողության ներքո` ինքնապատրաստման եղանակով: Ինչ վերաբերում է տնակին, ապա դա անտառապահի տնակն է»:

Չնայած Ա. Բարոյանի այս հերքմանը՝ գրությանը կից «Հայանտառից» «Հետքին» տեղեկացնում են, որ հրապարակված հոդվածի կապակցությամբ ներկայումս «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրավապահ մարմինները և Բնապահպանական պետական տեսչությունն իրականացնում են ստուգումներ: Ստուգումների արդյունքների մասին «Հայանտառը» խոստանում է տեղեկացնել լրացուցիչ:

«Ջիլիզայի անտառտնտեսության» տնօրենի պնդումը, թե տարածքում «Ջիլիզայի անտառտնտեսության» աշխատակիցները հսկողություն են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: «Ջիլիզայի անտառտնտեսության» պետը սուտ տեղեկություններ է տրամադրել իր վերադասին:

Իրավապահ մարմինները նույնիսկ այս պահին, եթե ցանկանան, մի քանի րոպեի ընթացքում կարող են ինտերնետի միջոցով տեսնել, թե ինչպիսի հատումներ են ընթանում Ջիլիզայի անտառներում, և ինչպիսի բացատներ են առաջացել վերջին մեկ ամսվա ընթացքում:

Մեկնաբանություններ (1)

Alaverdci
Iharke, Baroyan@ ynker Martuni mot kherqi. Da hesht e, Baroyan@ aranc ynker Maryuni shi utum antaric talanac@. Baroyan@ enqan shi haskanum, vor nkarnerum kendani mardik en patkervac drujba meqenan dzerqnerin. Ed mardkanc lragroxy restoranum shi nkarel, antarum e nkarel. Hima du Baroyan, mez` yntercoxneris bacatri te dranq drujbov qez vstahvac antarum insh anein.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter