HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրին երկրորդ տեղում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիրների թվով

Այսօր ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ Գյումրիի Անի թաղամասում բացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն: Մասնագետների պարզաբանմամբ՝ Շիրակի մարզում, հատկապես գյուղական վայրերում արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվի հետ կապված՝ ավելացել է նաեւ վարակակիրների թիվը: Ըստ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի նախագահ Հովհաննես Սադոյանի՝ Գյումրին վարակակիրների թվով Երեւանից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Այստեղ ընթացիկ տարում գրանցվել է վարակի տասնհինգ դեպք: Այն հիմնականում թափանցել է Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Կենտրոնը երկու շաբաթը մեկ Երեւանից հյուրընկալելու է համաճարակաբանների եւ անելու է հնարավորը՝ հասարակության գիտելիքներն այս ուղղությամբ խորացնելու եւ վարակակիրների հանդեպ նրանց վերաբերմունքը փոխելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter