HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիվակովը Գյումրիում՝ երկրաշարժից քսան տարի անց

Այսօր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երկրաշարժից քսան տարի անց համերգով կրկին հանդես եկավ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Թատրոնի դահլիճը երբեք այդքան մարդաշատ չէր եղել, եւ վերջին քսան տարվա ընթացքում հանդիսատեսը այդպիսի բավականություն չէր ստացել: Մոտ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հնչեցին գործեր տարբեր դասական ստեղծագործություններից: Իսկ վերջում Սպիվակովը փորձեց խոսել հայերեն. «Ես միշտ հիշում եմ երկրաշարժի ծանր օրերը, բայց չեմ խոսի այն մասին, թե ինչքան ենք արել, դա լավ չէ: Երբ ձախ ձեռքդ բարություն է անում, աջը պարտավոր է լռել: Կարծում եմ, որ շատերը գիտեն եւ հիշում են երկրագնդի ցանկացած կետում, որտեղ մենք եղել ենք, անպայման կգտնվի մի հայ մարդ, որը կմոտենա ինձ ու կասի՝ Վլադիմիր ջան, ցավդ տանեմ»: Ի դեպ, հանդիսատեսը մեծ դժվարությամբ լքեց դահլիճը, նրանցից ոմանք էլ դժգոհեցին, որ թեեւ համերգի մուտքը հրավիրատոմսով է եղել, սակայն իրենց երեք հազար դրամով տոմս են վաճառել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter