7 մլն 500 հազար դրամ դրամական մրցանակ շախմատի օլիմպիական չեմպիոններին
ՀՀ կառավարությունը «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան 2008 թ. իր պահուստային ֆոնդից 63 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը` Հայաստանի շախմատային ֆեդերացիային տրամադրելու համար:Գումարից 45 մլն դրամը, ըստ կառավարության որոշման, հատկացվել է Դրեզդեն քաղաքում 2008 թ. նոյեմբերի 12-26-ը կայացած շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում հաղթած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամներին (5 շախմատիստ, 1 մարզիչ): Յուրաքանչյուր անդամ կստանա 7 մլն 500 (24.8 հազար դոլար) հազար դրամ դրամական մրցանակ: Մնացած 18 մլն դրամով կփոխհատուցվեն Հայաստանի շախմատի հավաքականին պատշաճ դիմավորելու համար կազմակերպված միջոցառումների ծախսերը:
Գումարը Հայաստանի Շախմատի ֆեդերացիային կտրամադրվի նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել