Հայաստանում ԵՄ պատվիրակության հաջորդ ղեկավար է նշանակվել Տրայան Խրիստեան
Հայաստանում ԵՄ պատվիրակության հաջորդ ղեկավարը լինելու է Ռումինացի դիվանագետ Տրայան Խրիստեան: Նախկինում Տ. Խրիստեան եղել է Ուկրաինայում Ռումինիայի դեսպանն, իսկ ներկայումս գլխավորում է `Ռումինիայի արտգործնախարարության Կանխատեսումների և ծրագրավորման տնօրինությունը:
Տ. Խրիստեան 41 տարեկան է, ամուսնացած, ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Նա Ավարտել է Ուլան Բատորի Մոնղոլական հետազոտությունների ինստիտուտն ու Բուխարեստի Տնտեսական ուսումնասիրությունների ակադեմիան:
Տ. Խրիստեան կժամանի Հայաստան մինչև այս տարվա վերջը, ընդունող երկրի պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո, երբ պաշտոնապես կհայտարարվի իր պարտականությունների ստանձնման ամսաթիվը: Նա կհաջորդի ԵՄ պատվիրակության գործող ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին, որը կմեկնի Հայաստանից ԵՄ վարչակազմում մեկ այլ պաշտոն զբաղեցնելու նպատակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել