HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեկիրթ TV միջավայր

Ամերիկյան մարկետոլոգները հաշվել են, որ միջին ամերիկացին հեռուստացույցի առջև օրեկան մոտ 10 ժամ է անցկացնում: Մինչև 16 տարեկան դառնալը մարդը դիտում է 360 000 գովազդային հոլովակ, որոնց ընդհանուր տևողությունը (միջին հոլովակը 45 վայրկյան է) կազմում է 115 օր: Մեր երկրում նման հաշվարկներ դեռ չեն անցկացվել, սակայն անվիճելի է, որ հեռուստացույցը նաև հայերի առօրյաի անբաժանելի մասն է: Մարկետինգային այս հետազոտությունները ամբողջ աշխարհում իրականացվում են հասարակության տրամադրությունները շոշափելու, ստրատեգիական ուղղությունները լավագույնս մշակելու նպատակով: Հատուկ ենք նշում ամբողջ աշխարհում, որովհետև հասարակության առողջ գիտակցությանը հետևում են ոչ միայն զարգացած երկրներում: Իհարկե, ցանկացած տխմարություն կարելի է քողարկել ամենատարբեր պատճառաբանությունների տակ` բիզնեսն է թելադրում, հասարակությունն է անմակարդակ: Ամենահետաքրքիրն հանգամանքն հենց վերջինն է, որ այս ցինիզմը մեր վզին փաթաթում են մեր անունից: Այսինքն ստացվում է այս եթերային բոզբաշի պատվիրատուն մենք ենք` հասարակությունը: Իհարկե, որոշ ճշմարտություն այդտեղ կա, որովհետև մեր լռելայն համաձայնությամբ են մեր տուն էկրաններից ներխուժում տարբեր տեսակ մադաթյաններն ու գևոները: Մենք հանդուրժել ենք նրանց ծնունդը, նրանց զարգացման վրա ուշադրություն չենք դարձրել ու հիմա հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ մեր երեխաներին արգելում ենք հեռուստացույց միացնել: Մենք նախաձեռնել ենք «Տհաճ եթեր» ամենամյա մրցանակաբաշխությունը, նպատակ ունենալով լսելի դարձնել հասարակության ձայնը, մասնակից դարձնել նրան հեռուստաեթերի կազմակերպմանը: Ի վերջո նորից անվտանգ դարձնել տանը հեռուստացույց միացնելը: Չկենտրոնանալով մեկ առանձին հեռուստաընկերության վրա մենք կոչ ենք անում բոլոր գիտակից մարդկանց, բոլոր մտահոգ անհատներին ու կազմակերպություններին միանալ մեր նախաձեռնությանը: «Էքսպերտների միավորում» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter