HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդուարդ Շարմազանով.«Չկան լուրջ հիմքեր Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար»

«Իմ կարծիքով, չկան լուրջ հիմքեր ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրված առաջընթացն ակնհայտ է բոլորի համար», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Բանախոսը կարծում է, որ իշխանությունները նախագահի գլխավորությամբ բավականին գործ են  արել, որպեսզի պատժամիջոցներ չկիրառվեն. «Նախագահ Սարգսյանը  Հայաստանում ստեղծել է բավականին դրական քաղաքական իրավիճակ,ինչի մասին խոսեց նույնիսկ Քոնդոլիզա Ռայսը, խոսքի ազատությունը սահմանափակված չէ, ընթացքի մեջ են  մաքսային, հարկային, իրավական ոլորտների բարելավումները»: Բանախոսը մատնանշում է նաեւ մարտի 1-ի հանձնաժողովը, որը, ըստ իրեն, չդարձավ իշխանությունների կամակատարը: Է. Շարմազանովը գտնում է, որ եթե Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, կառաջանա հեղինակության խնդիր, բայց նա նաեւ չի կարծում, որ եթե ձայնից զրկվենք, խավարի ժամանակշրջան է սկսվելու: Այնուամենայնիվ,  ըստ բանախոսի, ԵԽԽՎ-ում Հայաստանին  ձայնի իրավունքից զրկելու հեռանկարը բավականին մշուշոտ է: Հետքի այն հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու պարագայում պետական ապարատում պաշտոնական փոփոխություններ լինեն, Է. Շարմազանովը պատասխանեց. «Իշխանությունը կենդանի օրգանիզմ է եւ ցանկացած ժամանակ էլ  ներարկման խնդիր ունի, ցանկացած փոփոխություն միշտ էլ հնարավոր է, հիմք չունեմ ասելու, թե որտեղ կլինեն փոփոխություններ, բայց տեսականորեն կարող եմ ասել, որ նույնիսկ ամենաժողովրդական երկրներում ներարկումներ  անում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter