HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարորդին ահաբեկել են, տաքսին` առեւանգել

Երեկ 52-ամյա Սարգիս Ո.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 04.30-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտ 2 երիտասարդ նստել են իրեն ամրակցված «Մետրոպարկ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ հասնելով Բանվորի արձանի մոտ` նրանցից մեկն ատրճանակը պահել է իր աջ կողքին ու պահանջել ավտոմեքենան վարել դեպի ՋԵԿ-ի տարածք, հակառակ դեպքում սպառնացել են սպանել: Այնուհետեւ հասնելով Արին-Բերդի փողոց` ուղեւորները վերցրել են տաքսու վարորդի բջջային հեռախոսը, 25.000 դրամ ու իրեն իջեցնելով` փախցրել ավտոմեքենան: «Կատարվում է նախաքննություն»,- փոխանցում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter