HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակով վեց հոգու դեմ

Հունվարի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 17-ամյա Մարտիրոս Վ.-ն` գանգուղեղային վնասվածքով, 27-ամյա Սերոբ Բ.-ն` ձախ նստային շրջանի կտրած վերքով, 23-ամյա Ռոման Չ.-ն` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, 24-ամյա Էդիկ Չ.-ն` աջ ազդրի կտրած-ծակած վերքով, 25-ամյա Սուրեն Զ.-ն` ձախ ազդրի կտրած-ծակած վերքով եւ 25 տարեկան Արսեն Մ.-ն` ձախ ազդրի կտրած-ծակած վերքով: «Ըստ բժշկի տեղեկանքի` Սուրեն Զ.-ն, Արսեն Մ.-ն եւ Էդիկ Չ.-ն ի վիճակի չեն հաղորդում տալու: Մյուսները, բուժօգնություն ստանալով, հիվանդանոցից հեռացել են»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` հունվարի 10-ին մեղայականով ոստիկանություն է ներկայացել 17 տարեկան Կարեն Ծ.-ն եւ խոստովանել, որ վերոհիշյալ վեց անձանց դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել ինքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter