Ամենաուշը վաղը գազամատակարարումը կվերականգնվի
Վրաստանի տարածքում Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազամուղի վնասված հատվածն այսօր կվերականգնվի, եւ ամենաուշը վաղը գազամատակարարումը կվերսկսվի: Այս մասին հայտնել է «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից մեր երկիր մատակարարվող բնական գազի հոսքը կասեցվել էր հունվարի 9-ին: Ըստ վրացական կողմի` պատճառը Ղազախ - Սագուրամո հատվածում 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վթարա-վերականգնողական աշխատանքներն էին: Դրանց մասնակցելու համար Վրաստան են գործուղվել նաեւ «Հայռուսգազարդի» մասնագետները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել