HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանվել Հազրոյանի փաստաբանները հաղորդում են ուղարկել գլխավոր դատախազին

2011 թ. օգոստոսի 4-ին Մանվել Հազրոյանի փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Կարեն Թումանյանը հաղորդում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով հաղորդման և մամուլում հրապարակված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցել Մանվել Հազրոյանին ծեծի ենթարկելու և նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդմոն Մարուքյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, նրա նկատամամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ:

Փաստաբանները պահանջել են նաև Մանվել Հազրոյանի մարմնի վրա առաջացած բռնության հետքերն արձանագրելու նպատակով նրան անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետին:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանի կողմից Մանվել Հազրոյանի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել և շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել և վնասազերծել նրան դատարանի դահլիճում: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter