HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արաբկիրը» հաղթել է, ԵՊՀ-ն` պարտվել

Վրաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը Երեւանում է` ստուգողական հանդիպումներ անցկացնելու հայ բասկետբոլիստների հետ: Նրանք արդեն մրցել են հայկական «Արաբկիրը» եւ ԵՊՀ թիմերի հետ եւ առաջին դեպքում պարտվել են, իսկ ԵՊՀ-ի պատանեկան թիմին` հաղթել: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Վաղը Վրաստանի ներկայացուցիչները մրցելու են մեր երկրի պատանեկան հավաքականի հետ: Մրցավեճը տեղի է ունենալու ԵՊՀ-ի մարզադահլիճում, ժամը 16:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter