HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պատրա՞ստ է զրկվելու ձայնից

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետներ Մանվել Սարգսյանը և Երվանդ Բոզոյանը անդրադարձան նաև այն հարցին, թե ինչ որոշում կընդունվի Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում և եթե Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, դա ինչ նշանակություն կունենա: Երվանդ Բոզոյանը արձագանքեց, որ նման հեռանկարը մեծ հարված կլինի և ամոթալի կլինի Հայաստանի համար: Սակայն նա դժվարացավ ասել, թե ինչքանով է լուրջ այն հնարավորությունը , որ Հայաստանը կզրկվի ձայնից, քանի-որ այդպիսի սանկցիաների մասին խոսակցություններ եղել է նաև Ադրբեջանի հետ կապված, բայց վերջին քայլը չի արվել: Իսկ արդյունքի մասին խոսելուց առաջ քաղաքագետն առաջարկում է նախ հասկանալ, թե ինչպիսին են ներկուլիսային բանակցությունները. «Եթե Երևանից իմպուլսներ տան, որ պատրաստ ենք ինչ-որ զիջումների գնալ, ապա այնտեղ դիրքորոշումները կլինեն համապատասխան, եթե այստեղ իսկապես շատ խոսվի, որ  «մենք ենք, մեր սարերը», չի բացառվում, որ Եվրոպան կզրկի Հայաստանին»: Մանվել Սարգսյանը կարծում է, որ իշխանությունների ռեակցիայի մեջ նկատել է, որ նրանք արդեն պատրաստ են քշվելու Եվրոպայից. «Նրանք արդեն մտածում են, թե որտեղից կարող են փող բերել, իսկ այլ բանի մասին չեն էլ մտածում: Պատահական չէ, որ Չինաստան են գնում, կգնան նաև արաբական երկրներ, դա ավանդույթ է Հայաստանում. երբ որ Եվրոպայի հետ պրոբլեմներ են եղել, անմիջապես փորձել են այլ ուղիներ փնտրել և դա վատ է վերջացել, քանի որ նման այլընտրանքներ երբեք չեն եղել»: Հենց դրա համար էլ, ըստ նրա`Գալուստ Սահակյանը միայն իր մոտեցումը չի հայտնել, երբ հայտարարել է մուսուլմանական երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին: Երվանդ Բոզոյանը արձագանքեց, որ Գալուստ Սահակյանը դա հեգնանքային, կատակային տոնով է ասել, բայց, ըստ նրա դրա  մեջ, այնուամենայնիվ,  կար շանտաժի էլեմենտ. «Իշխանություններին թվում է, որ եթե իրենք նման հայտարարութուն անեն, Եվրոպան կմեղմվի, դա այդ մարդկանց պատկերացումներն են, բայց ես պատրաստ չեմ մտածել, որ նրանք լուրջ են մտածում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter