HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիայի» օդանավը չվերթը բարեհաջող է ավարտել

Երեկ` տեղական ժամանակով 13:00-ին, Թբիլիսիից 50-70 կմ հեռավորության վրա «Արմավիա» ավիաընկերության՝ Սոչի-Երևան չվերթն իրականացնող А-320 ինքնաթիռն ընկել է Դուբայ - Նյու Յորք չվերթն իրականացնող А-380 հանդիպակաց ինքնաթիռի ուղեկցող հոսանքի մեջ: Այս մասին հայտնում է «Արմավիայի» մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` օդում ինքնաթիռների միջև հեռավորությունը կազմել է 1000 ֆուտ (մոտ 300 մ), ինչը համապատասխանում է բոլոր միջազգային նորմերին։ Սակայն Էմիրաթական օդանավի ուղեկցող հոսանքի մեջ ընկնելու պատճառով անջատվել է հայկական օդանավի ավտոպիլոտը, և ինքնաթիռն ինքնաբերաբար 45 աստիճան թեքվել է ձախ։ Դա շարունակվել է 18 վայրկյան եւ կրկնվել 3 անգամ, ինչը զգացել են նաեւ օդանավի ուղեւորները: Բարեբախտաբար, օդաչուները տիրապետել են իրավիճակին եւ հաջողությամբ չվերթն ավարտել: Այժմ վերծանվում են թռիչքային չափորոշիչների ծածկագրերը, պատրաստվւմ են համապատասխան փաստաթղթեր` օդային տարածքը վերահսկող մարմիններ ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter