HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հանձնաժողովի` ոչ մեկին չեն ծեծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Խուրշուդյանին եւ Գևորգ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասին հաղորդման առնչությամբ Արդարադատության նախարարի` ծառայողական քննություն նշանակելու մասին հրամանով ստեղծվել էր հանձնաժողով: Այն ավարտել է իր աշխատանքը եւ պարզել հետեւյալը. «Արմեն Գևորգի Խուրշուդյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2008թ. դեկտեմբերի 23-ին առավոտյան իրենց խուց են մտել նույն հիմնարկի և քրեակատարողական վարչության մի խումբ աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, որ խցում անցկացվելու է խուզարկություն: Խուզարկությունը սկսելուց առաջ, գործող կարգի համաձայն, իրեն և խցում գտնվող ևս չորս հոգու առաջարկվել է դուրս գալ խցից, թողնելով միայն մեկ կալանավոր: Արմեն Խուրշուդյանը մի փոքր հապաղել է, որից հետո անմիջապես դուրս է եկել խցից: Դեկտեմբերի 24-ին, նախնական պայմանավորածության համաձայն, իրեն է այցելել իր շահերի պաշտպանը, որին Ա.Խուրշուդյանը խնդրել է ձեռնարկել միջոցներ իրեն նախկին խուց տեղափոխելու նպատակով: Ա.Խուրշուդյանն իր խուցը փոխելու առիթով եղել է վրդովված և այդ պատճառով պաշտպանին պատմել է, թե քրեակատարողական ծառայողները իր հետ խոսել են կոպիտ: Ըստ Ա.Խուրշուդյանի կողմից գրված բացատրության, որևէ այլ բան փաստաբանին չի պատմել, բողոք չի ներկայացրել, առավել ևս չի ասել, որ իրեն ծեծել են: Փաստաբանը խոստացել է լուծել նախկին խուց տեղափոխելու հարցը և հեռացել: Երկու օր անց իրեն կրկին տեղափոխել են նախկին խուց, որից հետո իրեն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները և հարցրել, թե ով և երբ է իրեն ծեծի ենթարկել: Ա.Խուրշուդյանը հայտնել է, որ որևէ մեկն իրեն չի ծեծել և զարմանք է հայտնել նման տեղեկատվության աղբյուրի մասին, քանի որ ինքը նման հայտարարություն չի ներկայացրել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հայտնել են, որ Ա. Խուրշուդյանի փոխարեն իր պաշտպանն է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, հայտնելով, թե Ա.Խուրշուդյանի նկատմամբ կիրառվել է բռնություն: Ա.Խուրշուդյանն իր բացատրությամբ հայտնել է նաև, որ իրեն որևէ մեկը ծեծի չի ենթարկել, չի հարվածել, չի վիրավորել և որևէ այլ կերպ չի նսեմացրել իր արժանապատվությունը: Վերջինս ավելացրել է, որ իր նկատմամբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից միշտ դրսևորվել է նորմալ և մարդկային վերաբերմունք: Գևորգ Մանուկի Մանուկյանն իր բացատրութամբ խնդրել է իր փաստաբանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին և այլ պաշտոնատար անձանց հասցեագրած դիմումները թողնել առանց քննարկման: Խնդրել է ժամանակ իր փաստաբանի հետ խորհրդակցելու համար: Ծառայողական քննության շրջանակներում նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաև Գ.Մանուկյանի խցում գտնվող Սարգիս Ասատրյանը, Աշոտ Նահապետյանը և Էդուարդ Այվազյանը, հայտնելով այն մասին, որ Գ.Մանուկյանը խուզարկության ընթացքում գտնվել է միջանցքում, իրենց կողքին և այդ ընթացքում վերջինիս ոչ ոք չի հրել, չի հարվածել, չի ծեծել` ոչ խուզարկության ժամանակ և ոչ էլ դրանից հետո»,- նշված է ԱՆ Քրեակատարողական վարչության մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter