HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են կադրային փոփոխություններ

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից այսօր նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ կառավարության մի շարք անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են 2009 թվականին հանրապետության տնտեսության եւ նրա առանձին ճյուղերի զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դրան զուգահեռ Ղարաբաղում տարբեր շրջանակներում խոսակցություններ են գնում մոտ ապագայում սպասվող կադրային փոփոխությունների մասին: Ըստ մեր տվյալների, փոփոխություններ են սպասվում ինչպես կառավարությանն առընթեր կառույցներում, այնպես էլ նախարարություններում: Ի դեպ, տարեվերջին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողի` կառավարության կազմի փոփոխության մասին հարցին, վարչապետ Արա Հարությունյանը  ասել է, որ նման փոփոխություններ չեն սպասվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter