HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկառուցվեն ավտոկայաններ

Ղարաբաղի բոլոր շրջկենտրոններում, բացի Ասկերանից եւ Շուշիից, ավտոկայան կամ ենթակարգավարական կետեր կան: Այս տարի նախատեսվում է ավտոկայանի մասնաշենք կառուցել Ասկերանում, ինչպես նաեւ աշխատանքներ կիրականացվեն Շուշիում ավտոկայանի բացման ուղղությամբ: Այս մասին Հետքի հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախկինում Շուշիում կար ավտոկայանի շենք, սակայն տարիներ առաջ այն տրամադրվել է «Շուշի վերածնունդ» հիմնադրամին` զբոսաշրջային կենտրոն կառուցելու նպատակով: Այս մասին նախկինում էլ էր գրվել, որին ի պատասխան նշվել է, որ նույն շենքում ավտոկայանի համար էլ են տեղ հատկացնելու, սակայն մինչ օրս այդ հարցը մնացել է չլուծված: Այժմ, Տիգրան Գաբրիելյանի խոսքերով, քննարկվում է նախկին ավտոկայանի շենքի օգտագործման նպատակահարմարության հարցը, քանի որ ներքաղաքային ցանցն էլ չի կայացած, ու նաեւ Շուշիի բնակչության մեծամասնությունն այդ վայրից ավելի բարձր են բնակություն հաստատել: Ներկայում Շուշիում գործում է ներքաղաքային մեկ երթուղային տաքսի, սակայն, բաժնի պետի հավաստմամբ, հնարավոր է տրանսպորտային միջոցի ավելացում: Ծրագրվում է նաեւ Շուշի-Երեւան երթուղու բացումը: Նորմալ է գործում Շուշի-Ստեփանակերտ երթուղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter