HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Լոնդիկն ու Լիսկան հաշտվել են

Վերջին ժամանակներս լավացել են Սյունիքի եւ Արարատի մարզպետների փոխհարաբերությունները, որ տարիներ առաջ շատ վատ էին: Թերթը հիշեցնում է, որ սկզբում Սյունիքի մարզպետը Էդիկ Բարսեղյանն էր, ապա՝ Սուրիկ Խաչատրյանը: Օրեր առաջ Լիսկան մասնակցել է Բարսեղյանի ռեստորանի բացմանը, իսկ վերջինս օգոստոսի 1-ին Գորիսում էր՝ Լիսկայի ծննդյան արարողությանը: Ասում են՝ Լոնդիկը խոսքեր չի խնայել՝ գովերգելու «Սյունյաց թագավորին»: Այդ տոնակատարությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ոստիկանապետը, գյուղնախարարը, պաշտպանության նախարարը, բոլոր մարզպետները՝ բացի Արմավիրի ու Լոռվա մարզպետներից: Սուրի Խաչատրյանն իր 55-ամյակը նշել է նաեւ Կապանում եւ Սիսիանում, որին մասնակցել են տարածաշրջանի համայնքների, դպրոցների ղեկավարները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter