HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է ախտորոշել եւ գտնել դեղատոմսը

«Ինչքան քաղաքական գործընթացներն ակտիվանում են, վերջնարդյուքում մենք կորուստներ ենք ունեում, քանի որ, ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդիկ հույս են ունենում փոփոխությունների, բայց հենց առաջին ընտրություններից սկսած մեզ մոտ նահանջ է գնում, և փոխանակ ընտրությունների միջոցով  մեր երկրի խնդիրները կարգավորվեն, այդ պրոբլեմները ավելի են խորանում»,- նման եզրակացության է եկել Արծրուն Պեպանյանը` վերլուծելով այաստանի ներքաղաքական գործընթացները:

Ըստ նրա` բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հայտ են ներկայացնում որպես ընդդիմադիր առաջնորդ և նրանց  հաջողվում է հարյուր հազարավոր մարդկանց գրավել իրենց կողմը, որոշ ժամանակ անց այդ նույն մարդիկ խնդիրներ են ունենում հեղինակության  հետ:

Ըստ Ա.Պեպանյանի նույնը վերաբերում է նաև իշխանության հասած մարդկանց. «Բոլորը հայտնվում են չշահած վիճակում հասարակական հետաքրքրության տեսանկյունից»: Եվ քանի որ նրա խոսքերով Հայաստանում չկա գեթ մեկ կուսակցություն, որը բացահայտ կամ ոչ բացահայտ կերպով չի մասնակցել բևեռներից որևէ մեկի գործողություններին, նա առաջարկում է փորձել գտնել, թե ինչն է պատճառը, որ «մենք, խաղի մեջ մտցնելով մեր ողջ քաղաքական ռեսուրսները, կանգնում ենք նման խնդիրների առաջ»: Նա կարծում, որ եթե նույնիսկ  բոլոր ուժերը միանան, ապա անգամ այդ պայմաններում դժվար թե կարողանան արմատական բարեփոխումներ անել:

Ըստ վերլուծաբան Ա.Պեպանյանի`այժմ շատ է խոսվում այն մասին, որ մեր հասարակությունը հիվանդ է, սակայն որևէ մեկը չի փորձում իրական ախտորոշում տալ պատճառների մասին, ուղղակի ներկա և նախկին իշխանություններն իրար մեղադրում են հասարակությունը ապականելու մեջ: Սակայն ըստ նրա՝ երկուսն էլ սխալ են ախտորոշել վիճակը, դրա համար էլ իրենց գործողությունների ծրագրերն իրական հաջողության չեն հասնում: Արծրուն Պեպանյանի խոսքերով հասարակության հիվանդության իրական ախտորոշումը տալու համար պետք է հավաքվի նվիրյալների մի խումբ, որի մեջ կընդգրկվեն ոչ միայն դասական քաղաքագետներ, այլև ոչ ստանդարտ առնչությունների մասնագետներ, որոնք ուսումնասիրությունների միջոցով հստակ կձևակերպեն հասարակության առջև ծառացած այն խնդիրը, որը կհանգեցնի ազգային վերափոխման: «Մեր խնդիրն է դարավոր ստրկության արդյունքում ուծացած հայկական զանգվածները վերածել ազգի»,- մեջբերեց Պեպանյանը Նժդեհի խոսքերը: Քաղաքական վերլուծաբանի մեկնաբանությամբ պետք է հիվանդին այնպիսի իրավիճակի մեջ դնել, որ ինքն էլ չզգալով ապաքինվի: Նա գտնում է, որ դրա համար կարելի է դիմել մոգական միջոցների, անգամ շամանների: Պեպանյանը համոզված է, որ խնդիրների լուծման համար պետք է ձևակերպել ինչ-որ առաքելություն` հիմնվելով մարդու գենային հիշողության վրա և այն ժամանակների վրա, երբ մենք ունեցել ենք առողջ պետականություն: Սակայն խնդրի լուծման և առաքելության իրականացման համար պետք է ստեղծել մարդու վրա ազդելու ոչ ստանդարտ համակարգ, քանի որ Պեպանյանի համոզմամբ, այսօր հնարավոր չէ փոխել մարդուն` ազդելով 5 զգայարանների վրա:

Ըստ նրա նպատակահարմար է, որ ազդման ոչ ստանդարտ համակարգը ընդգրկի` հայրեինիքի սրբացված ընկալումը հանրության մեջ, վեհության ձգտող ծագումնաբանական տեսության մատուցումը, հայկական էպոսի, լեգենդների, հերոսական պատումների հանրամատչելի տարբերակների ստեղծումը և տարածումը, հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի արթնացումը, ենթագիտակացության վրա շռնդալից ազդեցություն ուենցող երաշժտության ստեղծումը, ժողովրդական զանգվածներին ոգևորող գրավոր-փաստաթուղթ-քարոզչամիջոցների ստեղծումը, հանրային գիտակցության վրա ազդող ծեսերի, տոների և խորհրդանիշերի ստեղծումը, խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ստեղծումը և մի շքարք այլ տարրեր: Սակայն ըստ նրա խնդիր դնելիս պետք է այնպես անել, որ այն չբերի առճակատման և չլինեն իշխանական և ընդդիմադիր հարաբերություններ: Նա որպես փայլուն օրինակ մատնանշեց 1988թ, երբ ձևակերպվեց հստակ խնդիր և անգամ մարդիկ, ովքեր ատում էին միմյանց, մի գաղափարի շուրջ միավորվեցին: Այլ կերպ ասած` պետք է տալ ախտորոշումը, գտնել թե ինչ  դեղատոմս կարող է ազդել հիվանդության վրա և ինչ ռեժիմ կիրառվի, որպեսզի հիվանդը առողջանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter