Հունվարի 15-ին համազեկուցողները կլինեն Հայաստանում
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլոմբիեն և հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը հունվարի 15-ին կժամանեն Երևան: Նրանք հանդիպումներ կունենան ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` խորհրդարանում համազեկուցողներին կընդունեն Աժ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, 2008 թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրությանմբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ փորձագետների փաստահավաք խմբի անդամները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովն ընդունեց մի բանաձեւի նախագիծ, որով առաջարկվում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը զրկել քվեարկելու իրավունքից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել