«Մարտի 1-ի» գործով 9 հոգու ներում է շնորհվել
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-4 տարով դատապարտված 9 անձանց` Եղիշե Գրիգորյանին, Կարեն Թարխանյանին, Ավետիք Ղռեջյանին, Կառլեն Մանուչարյանին, Արմեն Մովսիսյանին, Հարություն Մկրտչյանին, Նորիկ Հարությունյանին, Սարգիս Պարունակյանին եւ Ռաջու Պետրոսյանին ներում շնորհելու մասին: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նման որոշում է կայացրել` հաշվի առնելով ինչպես դատապարտվածների կողմից իրեն ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ` նախկինում դատապարտված չլինելը, քրեական գործի եւ այլ`ընտանեկան ու առողջական հանգամանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել