Քրեական գործ՝ «Հայանտառի» աշխատակցի նկատմամբ
Լոռու մարզի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվապահ Ա. Ջաղինյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումար յուրացնելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Ա. Ջաղինյանը 2008 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվին փոխանցելու պատրվակով պարբերաբար դրամարկղից ելքագրել է խոշոր չափի՝ 2.975.000 դրամ եւ յուրացման եղանակով հափշտակել:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել