HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում ամենից շատ բողոքում են սեփականության իրավունքի խախտումներից

"Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն" ՀԿ-ի Սյունիքի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ղեկավար Տիգրան Ստեփանյանի տեղեկացմամբ` 2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրավաբանական խորհրդատվություն է ստացել 78 քաղաքացի, որոնցից 58-ը` Կապանում, 7-ը` Սիսիանում, 8-ը` Գորիսում, 5-ը` Մեղրիում: Եվս 4 քաղաքացի իրավաբանական խորհրդատվություն ստացել է Կենտրոնի թեժ գծի միջոցով: Կենտրոն դիմած քաղաքացիների մեծ մասը միջին և բարձր տարիքի տղամարդիկ են: Դիմողներին, ըստ էության, տրվել է սպառիչ պատասխան, իսկ ոմանց` ընթացակարգային իրավաբանական խորհրդատվություն: Ավելացնենք, որ քաղաքացիների մոտ 60 տոկոսը կենտրոն դիմել է սեփականության իրավունքի խախտման հարցով: Քիչ չեն նաև երեխաների, հաշմանդամների իրավունքների ոտնահարման, ծնողական պարտականությունների, գումարի բռնագանձման հարցերով դիմողները: Նշենք, որ կենտրոնը իր գործունեությունը սկսել է անցած տարվա դեկտեմբերի 1-ից: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի/USAID/ կողմից ֆինանսավորվող "Կասալս էնդ Ասոշիեյթս Ինք"//Casals & Associates INC/ ընկերության "Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի" շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter