Ոսկու հանքանյութի գողությունը կանխվել է
Երեկ ոստիկանության աշխատակիցները Սոթքի ոսկու հանքի «Կարիեր» կոչվող տարածքում գտնվող հանքախորշից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 20-ամյա Մասիս Կ.-ին, 21-ամյա Հրաչիկ Մ.-ին եւ 44 տարեկան Գուրգեն Մ.-ին: «Նրանք հանքախորշ էին մտել հանքանյութ գողանալու նպատակով: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել