Ճգնաժամի պատճառով Հայաստանում գործազրկությունը կհասնի 45 %-ի
«ԱՊՀ երկրների տնտեսական ճգնաժամը կապ չունի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ»,-այսօր «Հայելի» ակումբում տնտեսական ճգնաժամից խոսելիս ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանում տնտեսական ճգնաժամը կառուցվածքային է, և միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ կապ չունի: Բայց դա էլ է վատ, քանի որ այդ դեպքում տնտեսական ճգնաժամը երկար կտևի: Ըստ Հ.Բագրատյանի` Հայաստանի տնտեսական ճգնաժամը երկու փուլերով է անցնելու: Առաջին փուլը կվնասի վարկային քաղաքականությանը, քանի որ ամեն ինչի պատճառը վերավարկավորումն է, որն, ըստ փորձագետի, պայթեցնելու է բանկերը: Իջնելու է պղնձի գինը, կկանգնի շինարարությունը, չի սպառվի շինարարությունը, կվնասվի լեռնամետոլուրգիան, կպակասեն տրասվերտները. «Հիմա, ով անալիզ է անում Հայաստանի ճգնաժամը, համար մեկ խնդիրը` համար մեկ հիմարությունը, համարում է դրամի արժևորումը: Իսկ դրամն արժևորվել է 2005 թ.-ի սահմանադրության ընդունված ԿԲ-ի վրա դրած ինֆլյացիան պահելու կետը: Եվ Կենտրոնական բանկն էլ ինֆլյացիան պահելու համար արժևորում է դրամը»:
Երկրորդ փուլում կտեսնենք գործազրկություն` փետրվարի-մարտ միսներին և դրամի արժեզրկումը: Եթե այժմ հանրապետությունում գրանցված է մոտ 25% գործազուրզներ, ապա երկրորդ փուլում գործազուրկների տոկոսը կհասնի 40-45-ի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել