HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Բագրատյան. «Համաներման արժանացած քաղբանտարկյալներն արժանի են հարգանքի»

Այսօր «Հայելի» ակումբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը անդրադարձավ ՀՀ նախագահի կողմից քաղբանտարկյալներին համաներում շնորհելու  հանգամանքին: Վերջինս նշեց, որ այդ երևույթի  համար ուրախ չէ, քանի որ այդ մարդիկ քաղբանտարկյալ են, ներումն էլ անհասկանալի է, թե ինչի համար է, բայց Հ. Բագրատյանը կարևորեց մարդկային գործոնը: «Մարդ կա, որ այնտեղ կորցրել է առողջությունը»,-ասաց Հ.Բագրատյանը: ՀԱԿ ներկայացուցիչը հիացած է քաղբանտարկյալների արիությամբ, և լրագրողների այն հարցին, թե արդյոք նրանց կարելի է «թույլ օղակ» համարել, քանի որ ներում են խնդրել, Հ. Բագրատյանը պատասխանեց. «Ինչքան էլ մենք ունենանք երկակի վերաբերմունք այդ ներողության նկատմամբ, այդ մարդիկ արժանի են հարգանքի, նրանք թույլ օղակ չեն»: Հ. Բագրատյանը փաստեց, որ Հայ ազգային կոնգրեսի վերաբերմունքն էլ է այդպիսին: Անդրադառնալով «Յոթի գործի» դատավարությանը, որին մեկ անգամ մասնակցել է, բանախոսը նշեց, որ ինքն առաջին անգամ է տեսնում ոստիկանների նման պահվածք, երբ ոստիկանը մոտենում ու սկսում անմիջապես հայհոյել. «Ես առաջին անգամ եմ տեսնում «գողական ոստիկանություն», որպես կանոն ոստիկանությունը պայքարում է այդ տեսակի դեմ: Նույն ձևի դատավորներն են ու դատախազները, պետությունը կգնա ինքնակործանման նման ձևի պահվածքով»: Դժգոհելով իշխանության գլուխ կանգնածների պահվածքից` նախկին վարչապետը փաստեց, որ իրեն կառավարությունից հարկավոր է ստանալ կառավարությունում իր աշխատելու մասին մի տեղեկանք, որը Հ. Բագրատյանը արդեն մեկ ամիս է չի կարողանում ստանալ: «Ինձ ասում են` Վիկիպեդիայից վերցրու: Այս տեսակի մարդիկ կառավարում են պետությունը, ինչ մանրապճեղ տեսակ է կառավարում: Իրենց տեղեկանքը իրենց մնա»,-վրդովված ասաց Հ.Բագրատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter