HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արիաց գրուպ»-ի աշխատակիցները մեղադրվում են պետական միջոցները յուրացնելու համար

«Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու» ծրագրի իրականացման ընթացքում «Արիաց գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափի պետական միջոցներ յուրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` պարզվել է, որ Կառավարության 2003 թ. հոկտեմբերի 30-ի որոշմամբ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» պետական ծրագրի կատարման ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  սահմանած պայմաններով 2007 թ. դեկտեմբերի 24-ին «Արիաց գրուպ» ՍՊԸ-ն շահել է պետական գնումների գործակալության կազմակերպած մրցույթը եւ կնքել 344 մլն 700 հազար դրամի բնակարանների գնման պայմանագրեր՝ որպես կանխավճար ստանալով ամբողջ գումարը: 2008 թ. «Արիաց գրուպ»-ի աշխատակիցներ Մ. Նալբանդյանը եւ Վ. Վարդանյանը հիշյալ պայմանագրի իրականացման ընթացքում 14 մլն 700 հազար դրամ ընդհանուր պայմանագրային արժեքով Լոռու մարզի Բազում համայնքում եւ Վանաձոր քաղաքում ձեռք են բերել թվով 4 բնակարան: Սակայն հիշյալ բնակարանների սեփականատերերին եւ նրանց լիազորված անձանց փաստացի վճարելով 9 մլն 210 հազար դրամ, առաջացած 5 մլն 490 հազար դրամ՝ առանձնապես խոշոր չափի իրենց վստահված գումարը հափշտակել են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության  Լոռու մարզի քննչական բաժնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter